1587 դիտում
15:21 23-08-2019
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում 7 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող ելքով
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում հերթական բարդ վիրահատությունն է իրականացվել: ԵՊԲՀ պրոֆեսիոնալ բժիշկների միջամտությամբ կատարված 7 ժամ տևողությամբ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող ելքով, այժմ հիվանդը գտնվում է տանը՝ հետվիրահատական փուլում:
ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը նշեց, որ հիվանդը հուլիսի 17-ին ենթարկվել էր ավտովթարի ինչի հետևանքով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք՝ համակցված դիմային գանգի միջին և վերին երկրորդական բոլոր ոսկրերի մանր բազմաբեկոր կոտրվածքներով, բեկորների զգալի տեղաշարժով:
Հիվանդը երեք շաբաթ անցկացրել է հանրապետության բազմապրոֆիլ հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Ներգանգային արյունազեղումներից հետո տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց՝ դիմային գանգի կոտրվածքների հնարավոր վերականգնման նպատակով:
«Դիմելու պահին առկա էր դեմքի զգալի ասիմետրիա, ձախ ակնագնդի զգալի տեղաշարժ, բազմաթիվ սպիական ձախախտումներ, լիկվորեա: Օրեր առաջ կատարվել է վիրահատություն. դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքների ռևիզիա և օստեոսինթեզ՝ տիտանե թիթեղներով: Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել , ներկայումս հիվանդը գտնվում է տանը հետվիրահատական փուլում»,-նշեց Աննա Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
6062 դիտում
17:16 27-11-2020
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր
6580 դիտում
19:00 11-02-2019
Հերթական բարդ վիրահատությունն՝ այս անգամ անոթային վիրաբույժների կողմից
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»