6577 դիտում
19:00 11-02-2019
Հերթական բարդ վիրահատությունն՝ այս անգամ անոթային վիրաբույժների կողմից
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել:
Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանի գլխավորությամբ, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների ներկայությամբ, կատարվել է աորտայի ինֆրառենալ հատվածի անևրիզմայի մասնահատում՝ աորտոբիֆեմորալ ալոպրոթեզավորումով:
71-ամյա Վ. Հ-ն ընդունվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ գանգատվելով վերջին մի քանի ժամում առաջացած որովայնի աջ կեսի ցավերից` դեպի ողնաշար ճառագայթմամբ, սրտխառնոցից,ընդհանուր թուլությունից: Առաջնային զննման ժամանակ որովայնը օվալաձև է եղել, շոշափելիս նկատվել է պուլսացվող գոյացություն, որն ուղեկցվել է թույլ ցավով: Կատարված սոնոգրաֆիկ և անգիոգրաֆիկ ՀՏ հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի անևրիզմա 8.7x8.3 չափերով, 16.7սմ երկարությամբ, ինչն էլ պատճառ է հանդիսացել շտապ վիրահատության համար:
Պրոֆեսիոնալ բժիշկների միջամտությամբ կատարվել է լրիվ միջային որովայնահատում, հատվել է որովայնամզի հետին թերթիկը, մերկացվել է որովայնային աորտան: Հաջող վիրահատությունից հետո հիվանդն այժմ իրեն լավ է զգում՝ գտնվելով բժիշկների հսկողության տակ: ԵՊԲՀ-ի կազմում գործող Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանի ղեկավարությամբ գործող սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքը հասցրել է բազմաթիվ նման վիրահատություններ կատարել: Բաժանմունքում կատարվում են զանազան երակային և զարկերակային պաթոլոգիաների բարդ վիրահատություններ, ինչպես նաև դիաբետիկ ոտնաթաթերի կոնսերվատիվ բուժում, ամպուտացիաներ, լիպոդերմոպլաստիկա, գոտկային սիմպատէկտոմիա: Կլինիկան հագեցած է դուպլեքս հետազոտության, անգիոգրաֆիկ ՀՏ-ի հնարավորություններով:
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
15:21 23-08-2019
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում 7 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող ելքով
1571 դիտում
16:11 25-07-2016
Գրիգոր Երզնկացյանն արժանացել է Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի բարձրագույն պարգևին
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
739 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»