Ավտովթար Երևանում. Mitsubishi-ն «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին բախվել է ծառին և արմատից տապալել այն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 FN 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը «Զվարթնոց» օդանավակայանի ճանաարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ծառը արմատից տապալվել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Հակոբ Ջանյանն ու տեսուչ Արգիշտ Հարությունյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի