211652_close_icon
views-count2396 դիտում article-date 14:52 24-08-2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հնարավոր է հայ-ուկրաինական հարաբերություններին հաղորդել որակապես նոր լիցք՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում։

Նմանատիպ նյութեր