4141 դիտում
10:02 25-08-2019
Քաղաքապետարանը ցուցաբերում է անգործություն, ինչը մենք համարում ենք անընդունելի. Դավիթ Խաժակյանի բացառիկ հարցազրույցը Yerevanpress-ին
[url=https://yerevanpress.am/17038.html?fbclid=IwAR0cfgnx1NlRwySt5ugV56oUWoLSbexsSgUMAJBnbIiyiuuBedaWFGy7wrI]Yerevanpress[/url]-ը՝ մայրաքաղաքին առնչվող խնդիրների, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ։
Հարց․Արդեն տեւական ժամանակ է, ինչ Երեւանը գտնվում է այսպես ասած աղբահանության կոլապսում։ Ինչպե՞ս եք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից, ինչ անել եւ ո՞վ է այս ամենի մեղավորը։
Պատասխան. Կարծում եմ մեղավորների փնտրտուքն, որը նախաձեռնել են իշխանությունները ժամանակավրեպ է և այժմ պետք է կենտրոնանալ խնդրի լուծման վրա։ Անշուշտ արմատական խնդիրը քաղաքում աղբահանության մեկ օպերատորի ներգրավումն էր նախկին իշխանության կողմից, ինչը նշանակում է որ չկա մրցակցություն և հետևապես կա մատուցվող ծառայության ցածր որակ։ Խնդրի կարճաժամկետ լուծումների մասին շատ է խոսվել, իսկ երկարաժամկետի համար պետք է ասեմ, որ անհրաժեշտ է օր առաջ հայտարարել երկրորդ օպերատորի ներգրավման միջազգային մրցույթ և քաղաքին ազատել այս խնդրով ամեն օր զբաղվելու ժամանակատար և ծախսատար բեռից։
[b]
Հարց[/b]․ Չնայած շոգ եղանակին, այնուհանդերձ, ներքաղաքական ամառը, կարծես թե բավական հագեցած է։ Առջեւում Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված գործընթացներն են։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը։
[b]Պատասխան[/b]. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը պետք է քննի համաձայնագրի սահմանադրականության հարցը, մենք գտնում ենք, որ այս քննարկումները ժամանակավրեպ են։ Նկատի ունենալով, որ համաձայնագրի որոշ դրույթներ ողջամտորեն վիճարկելի են սահմանադրականության տեսանկյունից, մենք սպասում ենք ՍԴ որոշմանը և մեր ջանքն ու եռանդը ուղղում ենք այն խնդիրներին, որոնք շատ ավելի շոշափելի են մարդկանց համար և որոնք սպասում են իրենց լուծմանը։ Ամառվա ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել թե ՀՀ մարզերում, թե Երևանի բակերում և կոնտրոնացել ենք մարդկանց կողմից բարձրաձայնվող խնդիրների վրա, որոնց շարքում, հավատացեք, չկար Ստամբուլյան համաձայնագրի հարցը։
Մանրամասներն՝ [url=https://yerevanpress.am/17038.html?fbclid=IwAR0cfgnx1NlRwySt5ugV56oUWoLSbexsSgUMAJBnbIiyiuuBedaWFGy7wrI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
775 դիտում
11:34 30-08-2024
Ադրբեջանն անգործություն է ցուցաբերում անհետ կորած հայ զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում․ ՀՀ ԱԳՆ
2276 դիտում
14:40 25-12-2019
«Հերթական ապատեղեկատվությունն է»․ Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանի հայտարարության մասին
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»