778 դիտում
11:34 30-08-2024
Ադրբեջանն անգործություն է ցուցաբերում անհետ կորած հայ զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում հայ անհետ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի փոխանցմամբ անհետ կորածների միջազգային օրվան ընդառաջ Վանաձորում հայտարարել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։
«Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներին և դատարաններին ներկայացնելու համար՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի հանգամանքներում հարկադիր անհետացումները կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն։ Միջազգային գործընկերների հետ մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու ուղղությամբ։
Հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել հումանիտար համագործակցությունը և միշտ բաց է բոլոր ներգրավված կողմերի հետ աշխատելու համար։ Ուզում եմ վստահեցնել, որ աշխատանքը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել բոլոր անհետ կորածների ճակատագիրը»,-նշել է ՀՀ ԱԳՆ պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր
23684 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
1561 դիտում
10:13 01-07-2022
Գերեվարված ու անհետ կորած անձանց ճակատագիրը մնում է անհայտ. Փաշինյանը խաբել է. մաս 41. «Ժողովուրդ»
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»