Պորոշենկոն խոստացել է, որ Դոնեցկի վրա ծածանվելու է Ուկրաինայի դրոշը
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնեցկում կբարձրացվի ուկրաինական դրոշը։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ինչպես հաղորդում է gazeta.ru կայքը, գրառումը նա արել է քաղաքի օրվա կապակցությամբ՝ շնորհավորելով Դոնեցկի բնակիչներին տոնի առթիվ։
Ուկրաինայի նախկին նախագահի խոսքով՝ ժամանակը կգա, երբ դա տեղի կունենա. «Ես վստահ եմ, որ քաղաքի վրա հպարտորեն ծածանվելու է ուկրաինակն դրոշը»։