211652_close_icon
views-count7175 դիտում article-date 15:13 26-08-2019

Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին. «ՌԻԱ Նովոստի». Tert.am

Հայաստանում քրեական գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի տապալման համար, որին մասնակցել է ռուսական ընկերություն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2019/08/26/criminal-case/3078905]Tert.am[/url]-ը։ Մայիսին հանրապետության պաշտպանության նախարարությունը պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ մրցույթ էր հայտարարել: Պահանջները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը: Շուտով հայտնի էր դարձել, որ մրցույթը փակվել է՝ առանց բացատրության: ORSIS-ը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, ինչի հետևանքով հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը: «Գերատեսչությունից հայտնում են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթեր չենք տրամադրել, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել էր... Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք, իբր, չենք տրամադրել որոշ կետերով հանձնման-ընդունման ակտերը», - ասել է ORSIS-ի ներկայացուցիչը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://https://www.tert.am/am/news/2019/08/26/criminal-case/3078905]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր