2700 դիտում
09:40 27-08-2019
Արսեն Թորոսյանը կրկնել է այն, ինչի համար մեղադրում էր Դավիթ Սանասարյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քննարկվեց ճառագայթային բուժման թեման Հայաստանում: Առողջապահության նախարարը նշում էր ոլորտում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների մասին, իսկ մասնագետները պնդում էին, որ նախարարության վարած քաղաքականության հետևանքով կազմաքանդվում է պետական ոլորտը՝ տեղը զիջելով մասնավորին: Ու այս առումով խիստ ուշագրավ է 2019 թվականի հունիսի 27-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված թիվ 728-Ն որոշումը, որով փոփոխություններ են իրականացվել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ։
Բանն այն է, որ Հայաստանում կա ընդամենը մեկ նմանատիպ սարքավորում, որն ունի 15 ՄԷՎ հզորություն: Եվ Առողջապահության նախարարությունը հունիսի 27-ի նիստին ներկայացրել է Կառավարության որոշման նախագիծ, որտեղ կա սահմանափակում, և կատարվել են փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես 11-րդ մասի 3.1 կետն ասում է. «Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում»:
Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մրցակցային առավելություն է տվել կոնկրետ սարքավորման, որը, ի դեպ պատկանում է մասնավոր ընկերությանը։ Ինչու հենց նրանց` հարցի մյուս կողմն է: Բայց այս պահին ստացվում է, որ այն արարքը, որի համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեղադրում էր ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, գրեթե նույնությամբ ինքն է կրկնել, որը հաստատվել է կառավարության որոշմամբ։
Թե ինչ է իրականում տեղի ունենում, ինչպիսի ռիսկեր կան, և ինչպիսին է ճառագայթային բուժման իրավիճակը հանրապետությունում, «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժնի վարիչ Թաթուլ Սաղաթելյանի հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2607 դիտում
10:32 28-02-2019
Պատգամավորները ցանկանում են ԱԺ հրավիրել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին. «Ժողովուրդ»
4148 դիտում
09:43 18-04-2019
Ով է փոխարինելու Դավիթ Սանասարյանին ՊՎԾ պետի պաշտոնում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2866 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր