Պատգամավորները ցանկանում են ԱԺ հրավիրել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և վերջին շրջանում բոլորին մտահոգվող հարցերն ուղղեն անձամբ նրան: Ընդ որում, նրանցից շատերը մեզ հետ զրույցում նաև նշեցին, որ պատրաստվում են այդ առաջարկությունը ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը:
Նախնական որոշվել է այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ` լիագումար նիստերի ավարտից հետո, քանի որ այս շաբաթ հանդիպումներ արդեն իսկ ծրագրված են:
Այսօր խորհրդարան կգա ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, իսկ վաղն էլ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Դատելով ՊՎԾ-ի շուրջ ընթացող պրոցեսներից` Դավիթ Սանասարյանին բավական դժվար հանդիպում է սպասվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]