211652_close_icon
views-count2565 դիտում article-date 20:54 27-08-2019

Միացյալ Նահանգներում 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ցեղասպանագետ, իրավագետ և սոցիոլոգ պրոֆեսոր Վահագն Դադրյանը

Օգոստոսի 2-ին Միացյալ Նահանգներում 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ցեղասպանագետ, համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր, իրավագետ և սոցիոլոգ պրոֆեսոր Վահագն Դադրյանը: Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսորի անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Վահագն Դադրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ժամը 18:00-20:00-ին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 31-ին, ժամը 13:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Նմանատիպ նյութեր