211652_close_icon
views-count1703 դիտում article-date 21:05 27-08-2019

Բակո Սահակյանն ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արծարծվել են Արցախի պատմությանը, պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբայան հակամարտության կարգավորմանը, կրթության և գիտության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կարևորել է նման հանդիպումների և քննարկումների անցկացումն՝ այն համարելով հետաքրքիր ու օգտակար:

Նմանատիպ նյութեր