211652_close_icon
views-count1687 դիտում article-date 15:04 15-09-2019

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ավանդույթի ուժ ստացած միջոցառման անցկացումը հայոց պետականության, հատկապես, արցախյան հատվածին վերաբերող հիմնախնդիրների ուսումնասիրությունների ու գիտական հիմնավորումների տեսանկյունից: Պետական նախարարը պատմել է Արցախի իրական հատվածում վերջին տարիների ձեռքբերումների մասին՝ տնտեսության շարժիչ ուժը համարվող բնագավառներում իրականացված հաջող լուծումներով ու առկա հիմնախնդիրներով: Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Վերջում Գ.Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի փակումն ազդարարող երեկույթին, որի ընթացքում միջոցառման կազմակերպիչ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման անունից պարգևներ է հանձնել ակտիվ մասնակիցներին: -- [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր