Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն և Volkswagen Vento-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Ակունք-Կոտայք գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում բախվել են Կոտայք գյուղի բնակիչ, 22-ամյա Արման Մ.-ի վարած BMW մակնիշի 35 ՕR 812 համարանիշի և Զառ գյուղի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Վ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QR 376 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW -ի վարադ Արման Մ-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Իսահակ Մ.-ն և Volkswagen-ի վարորդ Էդվարդ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի