2134 դիտում
15:06 29-08-2019
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ նախարարությունում մշակվում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը:
Փոխնախարարը համառոտ ներկայացրել է փաստաթղթի հիմնական դրույթներն ու թիրախային ուղղությունները և ընդգծել, որ ռազմավարության կարևոր նպատակներից է գյուղմթերքի արտահանման աշխարհագրության ընդլայնումը և թիրախային երկրների դիվերսիֆիկացումը, որոնց թվում է նաև Ճապոնիան:
Այնուհետև կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի գնահատման կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվելու է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ Համաշխարհային բանկի միջոցով:
Ծրագրի հիմնական նպատակն է ոլորտում դիտարկումների իրականացման և տվյալների հավաքագրման գործիքակազմի բարելավումը: Քննարկվել է նաև ծրագրի շրջանակում վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը:
Կարևորելով Ճապոնիայի փորձը գյուղատնտեսության բնագավառում տվյալների հավաքագրման հարցում` Արտակ Քամալյանը նշել է, որ հայկական կողմը բաց է փոխգործակցության յուրաքանչյուր առաջարկի համար:
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
14:33 30-03-2021
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից