2278 դիտում
22:58 29-08-2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Նորվեգիայում մասնակցել է ՊԳԿ-ի ձկնաբուծության կոմիտեի ակվակուլտուրայի ենթակոմիտեի նստաշրջանին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը օգոստոսի 23-ից 27-ը Նորվեգիայի Թագավորության Տրոնհեյմ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ձկնաբուծության կոմիտեի ակվակուլտուրայի հարցերով ենթակոմիտեի 10-րդ նստաշրջանին:
Միջոցառման ընթացքում քննարկվել են ակվակուլտուրայի ոլորտին առնչվող մարտահրավերները, համաշխարհային ջրային տնտեսության զարգացման հիմնախնդիրներն ու միտումները, ձկնաբուծության և ակվակուլտուրայի ոլորտներում միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ նախատեսվող գործողությունները և այլ հարցեր։
Մասնակից երկրների ներկայացուցիչներն առանձնապես կարևորել են տեղեկատվության փոխանակման հարցը:
Նստաշրջանի ընթացքում ներկայացված փաստաթղթերում անդամ երկրներին առաջարկվել է առավել մանրամասն անդրադառնալ հիվանդությունների կանխարգելման ու վերացման մեթոդների մշակման, տրանսպորտային միջոցներով տեղափոխման ժամանակ հնարավոր ախտահարումների բացառման հարցերին, ինրպես նաև արտադրության ու տրանսպորտի շղթայում առաջնորդվել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) ստանդարտներով:
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
19:14 09-09-2024
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ երեխաների իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանին
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են