211652_close_icon
views-count20430 դիտում article-date 19:18 29-08-2019

Մալաթիայի թաղապետարանն ու «Սանիթեք»-ը Հարավարևմտյան թաղամասում՝ բազմաբնակարանային շենքերի բակում, իր գարշահոտությամբ «ստեղծում են» մինի աղբանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին օրերին որոշ չափով մայրաքաղաքում բարելավվել է աղբահանության վիճակը, դա փաստ է, սակայն կան վարչական շրջաններ, որտեղ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Կարմիր կովը իր կաշին չի փոխի» և այդ խոսքը կարելի է ուղղել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օհանովի փողոցի 1 շենքի դիմացի 8 աղբամանները ամբողջովին լցված են աղբով, բնակիչներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «4-րդ օրն է, այսպիսի հակասանիտարական վիճակ է տիրում: Ամեն Աստծո օր սպասում ենք, թե պետք է բարեհաճեն ու աղբը հեռացնեն, սակայն այն տանելու փոխարեն աղբի բուրգը օր-օրի մեծանում է: Ամառվա այս տապին գարշահոտությունն էլ իր սև գործն է անում: Չգիտենք էլ Մալաթիայի թաղապետարանի չինովնիկները արդյոք կբարեհաճեն «Սանիթեք»-ի հետ «ապամոնտաժեն» այս աղբի բուրգը: Եթե 1-2 օրվա ընթացքում աղբը չհեռացնեն, ապա կարելի է մի ցուցանակ տեղադրել վրան գրելով՝ «Այստեղ «Սանիթեք»-ի ու Մալաթիայի թաղապաետի բարձր հովանու ներքո ստեղծվում է մինի աղբանոց»: Նույն բարձիթողի վիճակն է նաև Հարավարևմտյան թաղամասի Շերամի 1 հասցեում, որտեղից չհեռացված աղբի գարշահոտությունը զգացվում է 30-40 մետրից, իսկ աղբի մեջ վխտում են կատուները: Այստեղ էլ բնակիչներն ասում էին, որ 3-րդ օրն է աղբը չի հեռացվել և հույս էլ չունեն, թե մոտակա 1-2 օրվա ընթացքում կհեռացնեն: «Առաջ կանոնավոր մաքրում էին, սակայն վերջին 1-2 ամսվա ընթացքում ստացվում է «Էշ մի սատկի՝ գարուն կգա», ասում էին բնակիչները: Ոչ նախանձելի վիճակում է նաև Սիամանթոյի անվան դպրոցի հարևանությամբ գտնվող աղբի վիճակը: Այստեղ էլ կուտակված աղբը իր գարշահոտությունն է թողնում, իսկ հատվածում էլ աղբաջրերը ճանճերի կացարան են դարձել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր