211652_close_icon
views-count46274 դիտում article-date 18:47 30-08-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք Լոռու մարզում. կասկածյալների մեջ են գյուղապետն ու նրա 2 ազգականները, որոնցից մեկը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտաի բաժնի հետաքննչակն բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Լուսաղբյուր գյուղի բնակչի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Սպիտակի բաժին օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոում օգոստոսի 27-ին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ, 56-ամյա Վաչիկ Ե.-ի և 34-ամյա Արամայիս Հ.-ի, Էդգար Հ.-ի և Վազգեն Հ.-ի միջև: Նշված վայր են մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, ովքեր պարզել են, որ Ա., Է., Վ.. Հակոբյանները ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վաչիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին և դեմքի հատվածում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Արամայիս Հ.-ն նույն գյուղի գյուղապետն է, իսկ Էդգար և Վազգեն Հ.-երը նրա ազգականներն են։ Վազգեն Հ.-ն աշխատում Սարալանջի հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր