211652_close_icon
views-count53140 դիտում article-date 18:49 01-09-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք Կոտայքի մարզում. կասկածյալների թվում են նաև Պտղնիի գյուղապետի 2 որդիները, որոնցից մեկը ճարտարագետ է, մեկն էլ՝ հերթափոխի պետ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում օգոստոսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ՝ որպես կասկածյալ, որոնվում են Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 45-ամյա Հակոբ Վիրաբյանը, նույն գյուղի 21-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Աշոտ Վիրաբյանը: Գ. Շամշյանի տեղեկություներով, վերջիններս կասկածվում են օգոստոսի 26-ին վիճաբանություն-ծեծկռտուքին ակտիվ մասակցություն ունենալու մեջ: Հ. Վիրաբյանը աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում որպես ճարտարագետ, իսկ Ա. Վիրաբյանը «Մուլտի-Լեո» ՍՊԸ-ում, որպես հերթափոխի պետ: Ֆոտոլրագրողի տեղեկոթյուններով, Հ. և Ա. Վիրաբյանները հարազատ եղբայրներ են, նրանց հայրն էլ Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանն է: Նրանց հետ վիճաբանությանը ներկա է եղել նաև 38-ամյա Արտակ Սարգսյանը, ովքեր ծեծի են ենթարկել 22-ամյա Քաջիկ Ստեփանյանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ եղբայրներ Հ. և Ա. Վիրաբյանները ոստիկանությունում կատարվածի մասին բացատրություններ են տվել և ըստ տեղեկությունների՝ ինչ-որ անձինք փորձում են եղբայրների միջոցով «ցեխ շպրտել» նրանց հոր՝ Պտղնիի գյուղապետի վրա, որպեսզի «կրակից շագանակներ դուրս բերեն»։ Ոստիկանությունը նաև պարզում է, թե արդյոք նրանք մասնակցություն ունեցել են վիճաբանություն-ծեծկռտուքին, թե հակառակ կողմը գույները խտացնում է՝ փորձելով, ինչպես ժողովուրդն է ասում՝ ծաղիկը ծաղկեփունջ սարքել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր