5167 դիտում
22:17 30-08-2019
Կրկին ցանկանում ենք առաջ քաշել կինոյի ոլորտի ամենացավոտ հարցերից մեկը.... «Հայ կինոյի վերածնունդ» հասարական կազմակերպություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարգելի պարոն Խզմալյան…Երեք տարի շարունակ Հայֆիլմի և Հայ կինոյի գաղափարները հանրության գիտակցության մեջ արթնացրած հանրահայտ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության և վերջինիս հիմքերի վրա ստեղծված «Հայ կինոյի վերածնունդ» հասարական կազմակերպությունը, ամբողջապես տիրապետելով կինոլորտին առնչվող խնդիրներին և պետական կառավարման համակարգում որոշակի անտրամաբանական իրավիճակներին, հայտնում է իր աջակցությունը Ձեզ, Ձեր ենթակայության տակ գտնվող պետական մարմնին և ՀՀ կառավարությանը։ Կրկին ցանկանում ենք առաջ քաշել կինոյի ոլորտի ամենացավոտ հարցերից մեկը... «Հայֆիլմ» կինոստուդիան դեռ մնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվառման տակ, որը փաստացի ենթադրում է, որ Հայֆիլմին վերաբերվում են ընդամենը որպես գույք՝ հազարավոր շինություններից պարզապես մեկը... Ազգային արժեքը գույք չէ և չի կարող լինել։
Դա պետական կառավարման մեխանիզմի կողմից հետհեղափոխական շրջանում օրակարգային լուծում պահանջող պատվի հարց պետք է լինի։ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը անգամ անցկացրել է ստորագրահավաք, ինչի միջոցով հանրությունը իր կարծիքն է արտահայտել, որ Հայֆիլմի վաճառքը պետք է բացառել և Հայֆիլմը պետք է ազգային բրենդ դարձնել ու զարգացնել։ Մենք ամբողջապես տիրապետում ենք իրավիճակին, պարո՛ն Խզմալյան։ Նախորդ իշխանությունները դեռևս 2017թ․-ի մայիսի 25-ին հավանություն տվեցին «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մանավորեցման ծրագրում 47 ընկերությունների հետ միասին ընդգրկեցին նաև Հայֆիլմը։ Մի քանի ամսից մոտենում է 2020-ը և, փառք Աստծո, տխրահռչակ ծրագիրը չիրականացավ։ ժամանակն է հենց այսօրվանից սկսել որևէ գործընթաց, որպեսզի հետո մյուս գործընթացները ավելի պարզ ընթացք ունենան։
Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք օգնել ամեն հնարավոր միջոցներով, որպեսզի Հայֆիլմը տեղափոխվի ձեր տիրույթ և վերջապես գտնվի «իր ափսեի մեջ»։ Բայց բերելով Հայֆիլմը ձեր տիրույթ՝ մեր ձեռքերը չենք լվանալու և ողջ պատասխանատվությունը Ձեզ վրա չենք թողնելու։ Մենք պատարաստ ենք և՛ կադրերով ,և ՛հնի ու նորի մեջ եփված մանրամասնորեն մշակված ծրագրերով, աջակիցներով, խենթերով, կամավորներով, ընդգծված այս դարին համահունչ մշակութային քաղաքականությամբ և գրագետ մարքեթինգով վերածնել և զարգացնել Հայֆիլմի բրենդը։ Հետագայում արդեն կլինի երկար սպասված կադրերի վերանայումը։ Ֆիզիկոսների և երկրաբանների հետ կինոլորտից խոսելը սյուրռեալիզմի ժանրից է։ Վստա՛հ եղեք մեր ուժերին ,պարո՛ն Խզմալյան։ Փիլիսոփայորեն ասած, եթե մեզ տան Հայֆիլմի բանալիները, ընդամենը մի քանի տարի հետո այն կդառնա Ձեր կառույցի ամենամեծ ձեռքբերումը, հայ կինոյի էպիկենտրոնը, հայ ժողովրդի մասունքային հարստությունը, իսկ գլոբալ առումով Հայաստանի Հանրապետության բրենդներից ու անձնագրերից մեկը։
Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, Հայֆիլմին, հայ կինոյին և հայ արվեստին։
[b]Հարգանքներով` Ռեժիսոր, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան.
Կինոսցենարիտ, դերասան, շախմատի վարպետ, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ փոխնախագահ Հայկ Զաքարյան.
30․08․2019թ․ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
6788 դիտում
14:44 31-05-2022
Վահագն Խաչատուրյանը Թբիլիսում հանդիպել է մի խումբ հայ հասարական և մշակութային գործիչների հետ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին