13422 դիտում
23:40 15-04-2020
Եկե՛ք օր առաջ ճանապարհ բացենք ոգևորվածների համար կրթության անսպառ աշխարհը. «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան
Ցանկանո՞ւմ ենք մեր երկիրը զարգացնել, ցանկանու՞մ ենք կրթությունը դարձնել հզոր համակարգ, ցանկանո՞ւմ ենք մեր կյանքը չբարդացնել առանց այդ էլ չարաբաստիկ կորոնավիրուսից հետո էլ ավելի է բարդանալու, ցանկանո՞ւմ ենք կրթությունը դարձնել մեր երկրի զարգացման հիմքը և ծանր հրետանին։
Ցանկանում ենք շատերս, բայց չենք ասում, որ թագավորը մերկ է։
Տիկնայք և պարոնայք, հարգելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան ուսուցումը արդյունավետ է, երբ դա ուրախություն է պատճառում և նոր հետաքրքրությունների քարտեզ է բացում։ Կորոնավիրուսի այս ճգնաժամային օրերին և նրա պարտությանն հաջորդող հաջորդ օրերին աշխարհաքաղաքական փոփոխությունների ընթացքի ժամանակ միասին վերացնենք «ընդունելության քննություններ» հասկացությունը և նետենք պատմության աղբանոցը։ Միասին կազմակերպենք կրթական հեղափոխությունը՝ այն անցկացնելով մտածողության հեղափոխության խողովակի միջով։
Մարդկության պատմության մեջ դոլարային առաջին միլիարդատեր Ջոն Ռոքֆելերը ասում էր. «Ես ավելի լավ է աշխատանքի ընդունեմ էնտուզիազմով մեկին քան մեկի, ով ամեն բան գիտի»:
Ուրեմն եկեք օր առաջ ճանապարհ բացենք ոգևորվածների համար կրթության անսպառ աշխարհը, ոչ թե անգիր արած «գիտունիկներով» կրթության աշխարհը դարձնենք կղզիներ, որտեղ կա՛մ իրենց արձակուրդն են վայելում արիստոկրատները, կա՛մ էլ գրավում և իրենց օրենքներ են թելադրում ծովահենները։ Սովորողը համալսարանի պատերի և պատուհանների մոտ կանգնած էլ կարող է սովորել, չսովորողը կյանքի գնով էլ կարող է ընդունվել հանուն իր կարիերայի ու մտրակների հարվածներով էլ չի սովորի, չնայած նրանք ունեն իրենց պատվավոր տեղը բուֆետում։ Հանձնաժողովի նախագահին, անդամներին, դասախոսին տասը հարցն էլ բավական է դիմորդի մասին կարծիք կազմելու համար, իսկ մեկ հոգեբանի ներկայությունը հարցազրույցների ժամանակ ավելի կիմաստավորի և արդյունավետ կդարձնի ընտրությունը։ Իսկ շտեմարանները և թեմաները անգիր արած դիմորդները ռոբոտի պես հազար հարցին էլ կարող են պատասխանել։
Ուսանողի հետագա կրթական մակարդակը, վարքը և ճակատագիրը արդեն կարող է որոշել յուրաքանչյուր համալսարանի և ինստիտուտի ներքին կանոնադրությունը։ Սովորողը շարունակում է սովորել համալասարանը ավարտելու հենց հաջորդ օրվանից ողջ կյանքը, չսովորողը չի սովորում ո՛չ ուսանողական կյանքի առաջին, ո՛չ էլ վերջին օրը։
Դպրոցից համալսարան տանող կիսախարխուլ կամրջի վրա կան մեծ ծախսեր, լարվածություն, հիասաթափություն, սթրես, աղոթքներ, լաց, արցունքներ, ծանր ապրումներ և մեծ հոգնածություն։ Չպետք է մատյաններում գրանցված, բայց երբևէ լույս աշխարհում չերևացած աշակերտները դառնան ուսանող։ Եկեք առաջնահերթ հզորացնենք դպրոցը և աշակերտին դարձնենք ուսանող առանց շտեմարանները անգիր արած ռոբոտացված ուղեղի, ուղեղ, որը նույն ձևով մեկ շնչով և անգիր էր արտասանում Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը հանուն գնահատականի։
Հանրային քննարկումներ, հավաքներ, ժողովներ, մեծ ճառերով նիստեր պետք չէ անել իմ այս գաղափարը իրականանցնելու համար։ Կյանքը բավական կարճ է, որպեսզի այս գաղափարը նորից այս ամենի միջով անցնի։ Գաղափար, որը սրտումս և գլխումս միշտ է եղել, բայց հասունացել է այսօր։ Ես հավերժական ուսանող եմ։ Կրթությունը բոլորինն է, կրթական հեղափոխության ուրվականը թող այսօրվանից շրջի Հայաստանում։
[b]Հարգանքներով, «Հայ կինոյի վերածնունդ»
ՀԿ նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից