2694 դիտում
14:24 31-08-2019
Մշակվող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում մշակվող արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/986481.html]Արմենպրես[/url]»-ը, արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածության ապահովումը:
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանը աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցը այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել , որ այդ աջակցությունը իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում , որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, և, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար: Հակառակ դեպքում, եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, կստացվի, որ մենք այնպիսի քայլեր կանենք, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, արդյունքում` մենք ստիպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից, որն արդյունքում ավելի շատ վնասներ կբերի, քան օգուտներ»,- շեշտեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` այդ է պատճառը, որ կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում, որպեսզի կարողանան ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և կարողանան դրանք ճիշտ կառավարել ու արձագանքել:
Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Փաշինյանը ասաց, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում շատ ճիշտ բանաձևեր դրվեն:
«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկը աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների շատ էական աճ է նկատվում: Այստեղ կարևոր է , որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- եզրափակեց Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5653 դիտում
20:46 22-08-2018
ՀՀ կառավարությունը տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերում տեսնում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»