1438 դիտում
12:13 01-09-2019
Ժամանակակից, զարգացող աշխարհում գիտելիքն ամենամեծ կապիտալն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան
Սիրելի սովորողնե՛ր, ապագա բժիշկնե՛ր, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Մաղթում եմ հաջողություններով ու նվաճումներով լի ուսումնական տարի: Ժամանակակից, զարգացող աշխարհում գիտելիքն ամենամեծ կապիտալն է, ուստի որակյալ կրթությունը, մրցունակ մասնագետը 100- ամյա պատմություն ունեցող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անփոփոխ առաքելությունն է:
Առանձնակի ջերմությամբ ողջունում եմ առաջին կուրսեցիներին, որոնք կհամալրեն ապագա բժիշկների շարքերը: Սիրելի ուսանողնե՛ր, այսօր դուք դառնում եք մեկդարյա ճանապարհ անցած կրթական դարբնոցի մի մասը, որն իր հարուստ պատմությամբ ու ավանդույթներով շարունակում է պահանջատեր լինել՝ որակյալ բժիշկ-մասնագետների պատրաստման հարցում:
Բժշկական համալսարանն իր ողջ ներուժով կշարունակի կատարելագործել կրթական համակարգը՝ ուղղորդվելով դեպի միջազգայնացում սկզբունքով:
Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ինչպես նոր ուսումնական տարին, այնպես էլ տալիս է լայն հնարավորություն նորանոր ծրագրերի իրականացման, հարուստ գիտելիքներ ամբարելու, մասնագիտական հմտությունները խորացնելու համար:
Ուստի ցանկանում եմ, որ լավ բժիշկ դառնալու պատասխանատու ճանապարհին լինեք աշխատասեր, նախաձեռնող, նպատակասլաց և ջանք չխնայեք կրթվելու և մասնագիտանալու կարևոր գործում:
Նմանատիպ նյութեր
22287 դիտում
21:03 20-03-2020
Ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգվում է մեկ ամսով. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան
4487 դիտում
15:36 27-05-2020
Խնդրում եմ, միացեք մեր բժիշկներին, ձեր կարիքն ունենք բոլորս. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ