Ուկրաինայի նորանշանակ վարչապետը ինքնագլորով է տեղաշարժվել կառավարության շենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը կառավարության շենք է եկել ինքնագլորով (սամոկատ): Նա մտադիր է այդ «տրանսպորտից» օգտվել նաև շենքում, քանի որ կառավարությունում «չափից դուրս երկար միջանցքներ են»:
Երկրի ամենաերիտասարդ վարչապետը՝ 35-ամյա Գոնչարուկը, տեսաուղերձ է հղել ուկրաինական երիտասարդությանը:
Նա դպրոցականներին շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ, հիշեցրել, որ դասերը սկսվելու են սեպտեմբերի 2-ին:
Գոնչարուկը վարչապետ է նշանակվել օգոստոսի 29-ին: Նրա թեկնածությունը Գերագույն Ռադային առաջարկել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին և ստացել 290 պատգամավորի աջակցությունը: