211652_close_icon
views-count2868 դիտում article-date 20:32 03-09-2019

Էդուարդ Սահակյան. Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հավաքականի կազմն այսօր ներկայացրել է գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/03/arm1/1012622]Armsport.am[/url]-ը: «Կարող եմ ասել, որ թիմը նորմալ ֆիզիկական վիճակում է: Վերջին շաբաթն է մնացել: Մնացած հարցերի պատասխանները կլինեն աշխարհի առաջնության ժամանակ», -ասում է հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչը, որը այս պաշտոնում փոխարինել է Լևոն Ջուլֆալակյանին: Վերջինս բավականին սկանդալային կերպով հրաժարական տվեց մի քանի օր առաջ: Էդուարդ Սահակայնը նշում է, որ երկար տարիներ Ջուլֆալակյանի հետ աշխատելուց հետո այժմ դժվար է առանց նրա նման կարևոր ստուգատեսի պատրաստվելը. «Երկար տարիներ ենք աշխատել Լևոն Ջուլֆալակյանի հետ ու երկրորդ կարծիք չկա, շատ դժվար է առանց նրա աշխատելը: Բայց մենք մարզիչներով այս պահին աշխատում ենք այնպես անել, որ թիմը տեմպի մեջ լինի ու նորմալ մոտենանք ԱԱ-ին: Ես ամբողջ կյանքս սպորտի մեջ եմ եղել ու համարում եմ, որ այս պահն էլ պետք է իմ գործընկերների՝ Սամվել Գևորգյանի ու Գևորգ Ալեքսանյանի հետ կարողնանք այս փուլը հաղթահարել»: Վերջին օրերին շատ է քննարկվում Արսեն Ջուլֆալակյանի կամ Կարապետ Չալյանի՝ աշխարհի առաջնություն մեկնելու հարցը: Այս անգամ որոշվել է, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը. «Արսեն Ջուլֆալակյանի փոխարեն Կարապետ Չալյանին ընտրելը որոշվել է ՀԱՕԿ-ի և ըմբշամարտի ֆեդերացիայի միջոցով: Կազմակերպվեց հանդիպում Չալյանի և Ջուլֆալակյանի միջև, որտեղ բոլոր հարցերին պատասխան տրվեց: Տեղի ունեցավ գոտեմարտ, որտեղ էլ որոշվեց, թե ով է գնալու ԱԱ: Գոտեմարտի ժամանակ տարբերություն չկար, ով հաղթեր, նա էլ մեկնելու էր աշխարհի առաջնություն: Արսեն Ջուլֆալակյանը ցանկություն չհայտնեց թիմի հետ մասնակցելու հավաքին: Իհարկե, կցանկանայինք, որ նա այստեղ լիներ: Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո նա որոշեց, որ չի մասնակցելու հավաքին: Ապագայում կարող է նաև մարզվել հավաքականի հետ, չի բացառվում: Կանցկացվի Հայաստանի առաջնություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այդ ժամանալ էլ պարզ կլինի, թե ովքեր են լինելու հավաքականի կազմում»:

Նմանատիպ նյութեր