211652_close_icon
views-count60195 դիտում article-date 21:20 03-09-2019

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերել են մեծ քանակությամբ դեղահաբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի  Մ. Ս.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գուլպայից հայտնաբերել են 157 սպիտակ դեղահաբով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Ա. Ն.-ին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն հայտնաբերվածի բաղադրությունը, այդ թվում թմրամիջոց կամ հոգեմետ նյութ լինելու հանգամանքը պարզելու կապակցությամբ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր