211652_close_icon
views-count4923 դիտում article-date 22:30 03-09-2019

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը

92 տարեկանում կյանքից հեռացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Արսեն Գալոյանը: Վերջին տարիներին անվանի մասնագետն աշխատում էր Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ: 1975-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 1988-ը: ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային Սպարտակիադայում 1979թ․ Հայաստանի թիմը նրա գլխավորությամբ գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Այդ ժամանակ հայկական թիմի կազմում էին Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Սարգսյանը եւ այլք: Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (Երևան, Ֆուչիկի 27/34):

Նմանատիպ նյութեր