211652_close_icon
views-count6967 դիտում article-date 13:18 17-07-2020

Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի նշանակալից դեմքերից մեկը՝ Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2020 թվականի հուլիսի 15-ին կյանքից հեռացավ հայկական ֆուտբոլի նշանակալից դեմքերից մեկը՝ Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Գուրգենի Սարիբեկյանը: Նա ծնվել է 1932 թվականին Թբիլիսիում, որտեղ և սկսվել է նրա ֆուտբոլային ուղին: տեղափոխվելով Երևան՝ 1948-1951 թվականներին սովորել է Մռավյանի անվան դպրոցում: 1953-55թթ. եղել է Իժևսկ քաղաքի «Զենիթ» ակումբի ֆուտբոլի թիմի կիսապաշտպան: 1955 թվականին, ընդունվելով Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, ներկայացնում է ՖԻՄԱ-յի ֆուտբոլային թիմը, որի կազմում երկու տարի անց դառնում է Խորհրդային Միության ֆիզկուլտ ինստիտուտների ֆուտբոլային առաջնության չեմպիոն: Ուսումն ավարտելուց հետո 1959 թվականին աշխատանքի է ընդունվում Երևանի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց՝ նախ որպես մարզիչ, այնուհետև՝ դպրոցի ուսմասվար: 1981-1982 թվականներին որպես մարզիչ աշխատանքի է հրավիրվում Երևանի «Արարատ» թիմ: Իսկ 1982-ին վերադառնում վերադառնում հարազատ դպրոց, որտեղ և աշխատում է մինչև 2004 թվականը՝ զբաղեցնելով ուսմասվարի, այնուհետև՝ փոխտնօրենի պաշտոններ: Աշոտ Սարիբեկյանը հայկական և համաշխարհային ֆուտբոլին տվել է այնպիսի մարզիկներ, ինչպիսիք են Սուրեն Մարտիրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը, Հունան Պողոսյանը և ուրիշներ: Իսկ նրա մարզած Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը 1984-ին դարձել է Խորհրդային Միության գավաթակիր: Կարող ենք վստահ ասել, որ հայկական ֆուտբոլի պատմության էջերում Աշոտ Սարիբեկյանը ունեցել է զգալի ավանդ ու թողել է իր հետքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր