1861 դիտում
09:52 04-09-2019
Կառավարության անդամների և պատգամավորների միջև փոխհարաբերություններն ավելի են լարվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարության և խորհրդարանի անդամների միջև փոխհարաբերությունները վերջին ժամանակահատվածում ավելի են լարվել՝ հասնելով իր գագաթնակետին: Բանն այն է, որ կառավարության անդամները խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ խորհրդարանականներն ավելի շուտ են մշակում նախագծեր, քան իրենք:
Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության անդամներն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապացուցելու համար, որ իրենք լավ են աշխատում, անգամ այն գնով, որ հորդորում են նույնաբովանդակ նախագծերը օրակարգից հանել, քանի որ իրենք նման նախագիծ են խորհրդարան բերում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման մի իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է մի նախագիծ մշակել, որ կքրեականացնի բռնության կոչերը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծ է մշակել, ներկայացրել կառավարություն, որից ինչ-որ ժամանակ հետո հանկարծ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ իրենք են նման նախագիծ բերում խորհրդարան: Ու, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չեզոքացնում են ու առաջնահերթ համարում նախարարության կողմից ներկայացվելիք նախագիծը:
Դրա վկայությունն է այն, որ երեկ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստին արդեն ներկայացված նախագիծը որոշվել էր օրակարգից հանել: Ու, ըստ հանձնաժողովին ներկայացված նախագծի, պատգամավորն առաջարկում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1 հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը:
Մեր տեղեկությունների համաձայն՝ գրեթե ամեն օր լարվում է իշխանությունների ներսում փոխհարաբերությունները, քանի որ հանդուրժողականությունը ներսում հավասարվել է զրոյի: Ամեն մեկը փորձում է իր դերակատարումը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչի պատճառով էլ գործ անելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները լծվել են իրենց ցուցադրելու գործին: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում չեն բացառում, որ առաջիկայում այդ լարվածությունը հասնի իր գագաթնակետին, ու որոշ պատգամավորներ արդեն պարզ ու բացահայտ խոսեն առկա խնդիրների մասին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ խոսել նախագիծը օրակարգից հանելու հարցի վերաբերյալ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
42898 դիտում
10:41 09-06-2018
«Տաշիր խումբը» ակնկալում է, որ կառավարությունը էլէներգիայի էժանացմամբ չի խոչընդոտի ՀԷՑ-ի ծրագրերին․ «Ժամանակ»
5279 դիտում
10:43 01-02-2018
Հայաստանում հացի արտադրության ծավալը շարունակում է նվազել՝ արտագաղթին զուգահեռ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը