211652_close_icon
views-count42898 դիտում article-date 10:41 09-06-2018

«Տաշիր խումբը» ակնկալում է, որ կառավա­րությունը էլէներգիայի էժանացմամբ չի խոչընդոտի ՀԷՑ-ի ծրագրերի­ն․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «էլեկտրաէներգիայի սակա­գինը նվազեցնելու ՀԷՑ սեփա­կանատերերի պատրաստակա­նությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր խմբի» սեփականա­տեր Սամվել Կարապետյանի բանակցություններով: Միայն թե սակագինը կարելի է իջեցնել ոչ միայն անապահովների հա­մար, այլ ամբողջ բնակչության և տնտեսության համար՝ հնարավորություն տալով, որ այն լինի մրցունակ և զարգաց­ման հեռանկար ունենա: Դրա դիմաց «Տաշիր խումբը» և նրա սեփականատերը ակնկալում են, որ Հայաստանի կառավա­րությունը չի խոչընդոտի նախ­կին ծրագրերի իրականացմա­նը, որոնցից ամենակարևորը թերևս Շնող ՀԷԿ-ի կառուցումն է, որի ֆինանսավորման մեջ ներգրավված են միջազգային ֆինանսական ինստիտուտներ: «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը Պետդեպարտամենտի կազմած Կրեմլյան սև ցուցակում է, հաս­կանում է, որ Հայաստանի ժո­ղովրդավարական իշխանու­թյունների հետ աշխատելու մի­ջոցով կարող է իրեն ապահո­վագրել միջազգային պատժա­միջոցներից, և հնարավորու­թյուն ստանալ օգտվել միջազ­գային ֆինանսական աղբյուր­ներից ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս իրականացվող իր ծրագրերում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր