211652_close_icon
views-count1505 դիտում article-date 11:02 04-09-2019

Հիմնական թիրախն այն անձինք են, ովքեր գործում են պետությունից անկախ` սեփական վարքագծի կանոններով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. ««ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» նախագծի կարգավորումներով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն: «Մեր հիմնական թիրախը այն անձինք են, ովքեր գործում են պետությունից անկախ` սեփական վարքագծի կանոններով: Այս երևույթը առկա է մեզանում: Դրան նախ և առաջ առնչվում ենք քրեակատարողական հիմնարկներում, այսպես կոչված` «ավտարիտետների», «զոն նայողների» և համանման այլ անձանց շրջանում: Այսինքն` այն, որ խնդիրը կա, գաղտնիք չէ որևէ մեկի համար: Մեր կարծիքով այս նախագծի լրամշակված տարբերակը հնարավորություն կընձեռի պայքարել նմանատիպ երևույթների դեմ»,- ասել է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր