211652_close_icon
views-count1645 դիտում article-date 22:55 15-10-2023

Թշնամու թիրախն արդեն բացահայտորեն Հայաստանի Հանրապետությունն է․ Վարդան Ոսկանյան

«Թեկուզ և հայկական Ստեփանակերտում կախվել է Ադրբեջան կոչվող ինչ-որ արհեստածին կազմավորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել։ Ինչո՞ւ չի փոխվել, որովհետև, ի վերջո, պետք է հենց մեր՝ հայկական խոսույթում արձանագրել, որ խնդիրն ամենևին էլ Արցախյան հիմնահարցը չէ»։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է Վարդան Ոսկանյանը։

«Առնվազն թշնամու համար չկա և չի եղել նման հարց, ինչն առավել քան հստակ երևում է դրա, իբր, «լուծումից» հետո, երբ թշնամու թիրախն արդեն բացահայտորեն Հայաստանի Հանրապետությունն է։

Ի սկզբանե Բաքվի բարբարոսական վարչախումբը, որն Անկարայից սնուցվող համաթուրանական պատրանքի քաղցկեղային մետաստազ է Հարավային Կովկասի մարմնի վրա, խորքային առումով հարցը ձևակերպել է այսպես՝ «կա՛մ մենք, կա՛մ Հայաստանը», մինչդեռ մենք դա այսօր էլ, ցավալիորեն, չենք ցանկանում գիտակցել։

Ուստի, Հայաստանի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է, որը մենք կարող ենք և պարտավոր ենք փոխել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության ավարտին միտված մարտի։

Իսկ դրա համար մեր առաջնահերթությունն է նախ գիտակցել և արձանագրել խնդիրը, իսկ հետո հնարավորին արագ և որակյալ կերպով կերտել այն պետություն-ամրոց Հայաստանը, որը պատվով դուրս կգա անխուսափելի այդ վճռական մարտից՝ կամ-կամ-ի խնդիրը լուծելով հոգուտ հազարամյակների ծրագիր Հայաստանի պետականության գոյության և զարգացման»։

Նմանատիպ նյութեր