3328 դիտում
15:08 04-09-2019
Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա։
Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։
Փոխնախարարի խոսքով՝ Թեհրանի տեսանկյունից՝ վերադարձը միջուկային գործարքի ամբողջական կատարմանը կախված կլինի նրանից, թե արդյոք առաջիկա 4 ամսիների ընթացքում Իրանը 15 մլրդ դոլր վարկ կստանա։
«Հակառակ դեպքում մենք կշարունակենք միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը»,- Արաղչիի խոսքը մեջբերել է գործակալությունը:
Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ԵՄ երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց:
Թերթի տվյալներով՝ քննարկվել է Թեհրանին օրական մոտ 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաև երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաև, հնարավոր է, ստանձնել ինչ-ինչ այլ պարտավորություններ։
Նմանատիպ նյութեր
9005 դիտում
11:22 20-10-2019
Ճապոնիան և Ֆրանսիան Իրանին 18 մլրդ դոլարի վարկ կհատկացնեն, եթե վերջինս պահպանի Միջուկային համաձայնագիրը
2982 դիտում
16:34 22-04-2017
Նեթանյահուն բացատրել է, թե ինչու է դեմ Իրանի հետ միջուկային գործարքին
7566 դիտում
14:02 20-10-2017
Իրանի միջուկային գործարքին ԱՄՆ-ի մոտեցումը խոսում է միայն անպատասխանատվության մասին. Սերգեյ Ռյաբկով
Այս բաժնից
907 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
931 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
880 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը