211652_close_icon
views-count9008 դիտում article-date 11:22 20-10-2019

Ճապոնիան և Ֆրանսիան Իրանին 18 մլրդ դոլարի վարկ կհատկացնեն, եթե վերջինս պահպանի Միջուկային համաձայնագիրը

Ճապոնիան և Ֆրանսիան Թեհրանին առաջարկում են 18.4 մլրդ դոլարի վարկ, եթե իրանական իշխանությունները վերադառնան միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին։ Այդ մասին հայտնում է Mainichi թերթը։ Թերթի տվյալներով՝ հատկացվելիք գումարը կուղղվի սննդի ու դեղորայքի գնմանը։ Այս տարվա ամռանը Ֆրանսիան արդեն առաջարկել էր Իրանին 15 մլրդ դոլար վարկ, սակայն իրանական կողմը պահանջել էր ավելացնել վարկի չափը, որպեսզի փոխհատուցվեր պատժամիջոցների վնասը։ Թեհրանի պահանջը կատարելու համար Ճապոնիան է իր ֆինանսական օգնությունն առաջարկել։ Տոկիոն գտնում է, որ նման առաջարկը կօգի սկիզբ դնել Իրանի միջուկային հարցով Թեհրանի ու Վաշինգտոնի միջև նոր բանակցությունների։ Բացի այդ, առաջիկայում Ճապոնիան կարող է 2 ինքնապաշտպանական նավ ուղարկել Հորմոզի ծովածոց՝ քաղաքացիական նավերին ուղեկցելու համար։

Նմանատիպ նյութեր