1125 դիտում
14:55 04-09-2019
Վարդազարյանն անթույլատրելի և դատապարտելի է համարում միտինգային արդարադատությունը
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանն անընդունելի է համարում այն, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել։
«[url=https://armenpress.am/arm/news/986849.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդազարյանը շեշտեց, որ արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում դատապարտելի է։
«Միտինգային արդարադատությունը ինձ համար շատ անհասկանալի է և անթույլատրելի։ Օրինակ՝ երբ քննվում էր ՊՊԾ-ի գործը, մի խումբ անձինք կանգնած էին և պաշտպանում էին ամբաստանյալներին, մյուսը՝ դրանց դեմ։ Ես բազմիցս նշել եմ, որ սա ճնշում է դատարանի վրա»,- ասաց Վարդազարյանը։
Նա նշեց, որ վերջերս նույնպես փորձել են Բարձրագույն դատական խորհրդի առջև բողոքի ակցիա կազմակերպել։
«Գտնում եմ, որ այն դատարանը և դատավորը, որն արդարադատությունը կիրականացնի՝ կախված դատարանի առջև կանգնած մարդկանց քանակից, որակից, հնչեցրած բառերից, այդ դատարանը և դատավորը կլինի սխալ։ Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել։ Մենք 21-րդ դարում ենք, և այդ Լինչի դատարանն ու նման մեխանիզմներն անընդունելի են»,- ընդգծեց ԲԴԽ նախագահը։
Հարցին՝ եթե անգամ ՀՀ վարչապե՞տն է նման կոչ անում, ԲԴԽ նախագահը պատասխանեց.
«Վստահ եմ, որ դատավորը, դատարանի դիմաց ցանկացած բողոքի ակցիայի դեպքում, իրավունք չունի ճնշվելու կամ արդարադատություն իրականացնելու՝ կախված ժողովրդի քանակից»։
Նմանատիպ նյութեր
854 դիտում
09:15 12-01-2023
Ռուբեն Վարդազարյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կառերեսվեն․ «Ժողովուրդ»
827 դիտում
17:22 29-02-2016
Ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի երևույթ է. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
457 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
646 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1372 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն