211652_close_icon
views-count3167 դիտում article-date 19:28 04-09-2019

ՀՊՏՀ նոր ղեկավարությունը կոլեկտիվի ընդհանուր ժողովում ներկայացրել է ստեղծված իրավիճակը լիցքաթափելու ճանապարհային քարտեզ

Նոր ուսումնական տարվա անելիքները, ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակը, կրթության բոլոր շահառուների միջև ստեղծված անջրպետը հաղթահարելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, կրթության որակի բարձրացմանը միտված հարցերը քննարկելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ, այսօր հրավիրել է կոլեկտիվի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը նախ շնորհավորել է ՀՊՏՀ աշխատակիցներին նոր ուսումնական տարվա առթիվ, ապա ընդգծել, որ իր համար հավասարապես կարևոր են ՀՊՏՀ բոլոր շահառուները՝ թե՛ ուսանողները, թե՛պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, թե՛ պետությունը, թե՛ գործատուները և թե՛ շրջանավարտները: Նրա խոսքով՝ անընդունելի է այս շահառուների միջև անջրպետը: Բուհի ղեկավարը հորդորել է՝ ուսանողների հետ պետք է գնալ երկխոսության, ականջալուր լինել նրանց մտահոգություններին, հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը: «Ինձ համար այս իրավիճակում շատ կարևոր է բարոյահոգաբանական մթնոլորտի բարելավումը, հատկապես կարևոր է, որ մենք կարողանանք մեր բուհում ստեղծված խնդիրները լուծել մեր պատերի ներքո: Ես շատ եմ ցանկանում, որ մենք բոլոր խնդիրները քննարկենք բաց, հայտնենք քննադատական կարծիքներ, ազատորեն մերժենք անընդունելի երևույթները և համատեղ ուժերով հանգենք որոշումների, որոնք կլինեն ներառական և մասնակցային կառավարման արդյունք»,- հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը: Հանդիպումը վերածվել է լայն քննարկման, կարծիքներով և առաջարկներով հանդես են եկել շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, ողջունել համալսարանում ստեղծված իրավիճակը համախմբման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում լիցքաթափելու՝ՀՊՏՀ նոր ղեկավարի մոտեցումը: Այնուհետև բուհի ղեկավարն առաջարկել է ստեղծված իրավիճակի բարելավման ճանապարհային քարտեզ, որը ներառում է մի շարք քայլեր՝ կոլեկտիվի կարգապահություն, թերադրություններով դասերի դասերի անցկացման բացառում, դասավանդման գործընթացների նկատմամբ վերահսկողության սահմանում, փորձագիտական խմբի ձևավորում, որը կմշակի մասնագիտական ատեստավորման և պաշտոնների տեղակալման մրցութային կարգ,հետազոտական բունուսային հիմնադրամի ձևավորում, KPI-երի համակարգի ներդնում: Դիանա Գալոյանի ներկայացրած առաջարկները կոլեկտիվի միաձայն քվեարկությամբ հաստատվել և ընդունվել են որպես կոլեկտիվի որոշում: [b]ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր