2114 դիտում
13:14 05-09-2019
Գործադիրը հավանություն տվեց ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ Սերբիայի հետ ԵՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, ապա «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» Համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել:
Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:
Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը:
Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝
պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ի օգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր աստիճանի;
ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար;
Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար ստեղծել հավասար արտահանման հնարավորություններ մյուս անդամ պետությունների հետ համատեղ:
ԵՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ ԵՏՄ բոլոր անդամ պետությունների համար:
Սակագնային պարտավորությունների մասով Սերբիայի Հանրապետությունը ԵՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումներիցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության համար՝ գործող երկկողմհամաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության արտադրողները ստացել են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ,ինչպես և մյուս ԵՏՄ անդամ պետությունները:
Եվրասիական տնտեսական միության կողմից Սերբիային տրամադրվում է շուկայի մուտքի միասնական ռեժիմ:
Ինչ վերաբերում է համաձայնեցված զիջումներին, ապակաթնամթերքի մասովԵՏՄ անդամ պետությունները Սերբիային տրամադրում են պինդ և կիսապինդ պանրի որոշ տեսակների առանց մաքսատուրքի կիրառմամբ 400 տոննայի չափով քվոտա, իսկ այծի և ոչխարի կաթից պատրաստված պանրի համար անմաքս մուտքի ապահովում:
Սերբիան ԵՏՄ անդամ պետություններին տրամադրում է անմաքս և առանց քվոտա որոշ տեսակի պինդ և կիսապինդ պանիրների համար մատակարարումներ:
Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար անմաքս սակագնային քվոտա հալած պանիրների նկատմամբ տարեկան 100 տոննա ծավալով:
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
15:00 20-12-2018
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացմանը
1313 դիտում
12:00 12-04-2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին
1309 դիտում
15:49 17-02-2022
Գործադիրը հավանություն տվեց Սիրիայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի վավերացմանը
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին