211652_close_icon
views-count2205 դիտում article-date 15:00 20-12-2018

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացմանը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում: Փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: Համաձայնագրում ամրագրվել է դրույթ, համաձայն որի սահմանի վրա իրանական կողմից գանձվող տուրքերի և վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան և չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք: Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ: Հարկ է նշել, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ: Ցանկերում նշված որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվում է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում /սառեցում/: Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը և մեղրը: Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը:

Նմանատիպ նյութեր