7382 դիտում
15:16 05-09-2019
ՊԵԿ-ի հորդորներին չարձագանքած շոու-բիզնեսի ներկայացուցիչները կենթարկվեն պատասխանատվության
Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են Պետական եկամուտների կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Շոու-բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների ներկայացվել է նամակ, որտեղ նշված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և, երևի թե, եկամուտ են ստացել: Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա մենք ասում ենք, որ 2018 թվականին իրենք ոչ աշխատավարձ են ստացել, ոչ հանդիսացել են որևէ կազմակերպության աշխատակից, ոչ դիվիդենդ են ստացել, ոչ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատերեր: Այդ տեղեկատվական բազան մենք ունենք և այդ նամակով հորդորեցինք իրենց, որ գան ու հայտարարագրեն:
Քանի որ ոչ ոք հորդորներին չի արձագանքել, ես հայտարարում եմ, որ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր հետաքննիչներին, և նրանք կորոշեն քրեական, թե վարչական ինչպիսի պատասխանատվության են ենթարկելու»,- [url=https://armenpress.am/arm/news/987006.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը՝ հրաժարվելով նշել անուններ:
Նմանատիպ նյութեր
1798 դիտում
15:33 04-01-2024
Շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը. ՊԵԿ նախագահ
4499 դիտում
01:21 24-06-2015
Բողոքի ակցիայի մասնակիցներին միանում են շոու բիզնեսի ներկայացուցիչները. միանալու են նաեւ ԱԺ պատգամավորներ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3922 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին