211652_close_icon

Արտգործնախարարն անդրադարձել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցին

views-count2623 դիտում article-date 13:57 06-09-2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում որևէ ողջունելի իրողություն չի արձանագրում: Այս մասին նախարարն ասաց սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Մենք ունենք իրավիճակ, երբ այդ ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություն: Թուրքիայի կողմից այդ իրողություններն են Ցյուրիխի գործընթացի մերժումը, շարունակական շրջափակումը, Ցեղասպանության ժխտողական քաղաքականության շարունակական հետապնդումը, Լեռնային Ղարաբաղի հարցում ընդգծված կողմնակալությունը»,- ասաց Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր