211652_close_icon
views-count3769 դիտում article-date 20:06 08-10-2016

Վիլնյուսում կկայանա համերգ` նվիրված Հայաս­տան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա­կին

Ս. թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Վիլնյուսի «Կոնգրես Հոլում» տեղի կունենա սիմֆոնիկ համերգ՝ նվիրված Հայաս­տան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա­կին: Համերգը կազմակերպել է Լիտվայում ՀՀ դեսպանությունը: Երեկոյի ընթացքում հանդես կգան Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը, Ա. Սպեն­դիար­յանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը` Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Չուխաջյանի, Մ. Չյուռլյոնիսի, Մ. Իպոլիտով-Իվանովի, Ս. Ռախմանինովի, Ժ. Բիզեի ստեղծագոր­ծությունների կատարումներով: Համերգը կղեկավարեն դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանը և Գինտարաս Ռինկյավիչուսը:

Նմանատիպ նյութեր