211652_close_icon
views-count1409 դիտում article-date 18:47 06-09-2019

Մի շարք քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 6 լիցքավորման սարք, 2 ականջակալ, 6 USB լար, կտրող-ծակող 7 գործիք, դաջվածքի 1 ինքնաշեն սարք և թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածով 1 փաթեթ։ Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր