211652_close_icon
views-count4465 դիտում article-date 17:35 10-09-2019

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 10-ին՝ 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, խցերից մեկի ճաղավանդակներից շուրջ 1 մետր հեռավորության վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են պայուսակ, որում առկա է եղել «56 X Արմենին» գրառմամբ թեյի տուփ: Զննությամբ տուփի միջից հայտնաբերվել է 3 մլ տարողությամբ 1 ներարկիչ՝ լցված հավանաբար թմրամիջոց հանդիսացող 0.7 մլ հեղուկով: Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են շաքարավազին խառնած, թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Նույն օրը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս և 1 wi-fi սարք: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր