211652_close_icon
views-count115694 դիտում article-date 11:35 07-09-2019

Կրակոց Հյուսիսային պողոտայում. «Կարմիր բերետները» տեղում հայտնաբերել են Chronograph Armenia թանկարժեք ժամացույցների ու ադամանդե քարերի խանութի դռան ապակու վրա կրակողին. հայտնաբերվել է նաև հրազենը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի (Կարմիր բերետներ) ոստիկաններ Կարեն Զաքարյանն ու Փայլակ Թևանյանը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հյուսիսային պողոտայում կրակոց է հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում նշված պողոտայից զենքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրազեն։ Պարզվել է, որ Սամվել Մ-ն կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող Chronograph Armenia թանկարժեք ժամացույցների ու ադամանդե քարերի խանութի դռան ապակու վրա։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Սամվել Մ-ն ստորագրությամբ բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր