32946 դիտում
21:28 08-09-2019
120 մլն դրամի հափշտակման փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ ՀՀ քր-օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսին, նշված գործի շրջանակում, Ռաֆիկ Ս.-ն քննչական վարչությունում հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ Արթուր Ա.-ն, որը հանդիսանում է «Օկտան ԴՊ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, հանդես գալով որպես նշված ՍՊԸ-ի տնօրեն, յուրացրել է իր և գործընկերոջ՝ Սայադ Զ.-ի՝ 2002 թվականի ընթացքում ընկերության համար գազալցակայանի տարածքի գնման նպատակով նրան որպես փոխառություն հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 120 մլն դրամը և այն իր անվամբ որպես փոխառություն է ձևակերպել նշված ընկերությունում, իսկ հետագայում ողջ գումարը հափշտակել է:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Սայադ Զ.-ն Հայաստանի նախկին նախարարներից մեկի եղբայրն է: