43993 դիտում
21:18 06-09-2022
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ծեծկռտուքի ու կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5–րդ կայազորային քննչական բաժնում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր օր-ի 195 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Արթուր Գ.-ի, Հենրիկ Գ.-ի և Արթուր Ա.-ի միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և Արթուր Ա.-ի կողմից կրակոցներ արձակելու փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ա.-ն այս պահին գտնվում է եռամսյա զորահավաքի մեջ ու երբ լրանա նրա հավաքին մասնակցելու օրը, նա պետք է ներկայանա 5–րդ կայազորային քննչական բաժին, հակառակ դեպքում՝ քննիչը բերման ենթարկելու որոշում կկայացնի, իսկ ատրճանակը, որով Արթուր Ա.-ն կրակոցներ էր արձակել, քննիչի որոշմամբ ուղարկվել է փորձաքննության:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մանուկյանի կողմից քրեական վարույթ էր նախաձեռնվել օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը՝ ժամը 20:40–ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ էր ստացվել, որ «ձախ ձեռքի 5-րդ մատի ճկութային ֆալանգի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքի:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:
Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավա քննիչ Մանուկյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց դուրս է գրվել հիվանդանոցից, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Արա Գ.-ն է:
Պարզվել էր նաև, որ նույն օրը Արա Գ.-ի, իր որդի, 30-ամյա Հենրիկ Գ.-ի և համագյուղացի, 33-ամյա Արթուր Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Արթու ր Ա.-ն դեմքի և մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ, ապա, տեսնելով, որ այլևս չի կարողանում հայր ու որդու դեմն առնել, իր մոտ եղած «ՊՄՌ» 9 մմ տրամաչափի՝ իր անվամբ օրինական հաշվառված գազային ատրճանակից 2 անգամ օդ է կրակել, սակայն ծեծկռտուքը չի դադարել, իսկ հետո Արա Գ.-ն դիմել է Մարտունու հիվանդանոց և հայտնել, որ իրեն մարմնական վնասվածք է պատճառել Արթուր Ա.-ն:
Մարտունու ոստիկանները հայտնաբերել էին Արթուր Ա.-ին և նշված գազային ատրճանակը, ում այնուհետև ներկայացրել էին Մարտունու քննչական բաժին, որտեղ նրանից ստորագրություն էր վերցվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին