2619 դիտում
11:40 10-09-2019
Փոխնախարարը՝ հանքերի իրական սեփականատերերի բացահայտման նախագծի շուրջ ԼՀԿ-ի կարծիքների մասին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանն անդրադարձել է հանքերի իրական սեփականատերերի ամբողջական բացահայտման նախագիծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված կարծիքներին :
Լ. Շուշանյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծին և հարգարժան պարոն Բաղդասարյանի ելույթին, պարզաբանեմ մի քանի հարց.
1. Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ, և պատգամավորը իրենց նախագծի անհրաժեշտությունը սկսում է հիմնավորել հենց այս փաստով, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ օրենքը ցանկացած շեմի առկայության կամ դրա բացառման դեպքում իրական սեփականատերերի հայտարարագրման պահանջ չի նախատեսում ցուցակված ընկերությունների համար, ինչպիսին և «Լիդիան Արմենիա» կազմակերպությունն է:
2. Ընդ որում, սա միջազգայնորեն ընդունված անհերքելի նորմ է՝ հաշվի առնելով, որ այս կազմակերպությունների սեփականատերերը կարող են փոփոխվել ամենօրյա կտրվածքով: Այս մասին մեր գործընկերներին հանգամանալից ներկայացվել է դեռևս ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկման ընթացքում:
3. Ինչպես վերոնշյալ դեպքում, հանձնաժողովում բերվել են մի շարք այլ մասնագիտական փաստարկված հիմքեր և պնդումներ, սակայն որոնց վերաբերյալ գործընկերների կողմից, հավանաբար, նպատակահարմար չէր ԱԺ ամբիոնից որևէ հիշատակում անել:
4. Հարկ եմ համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ այս նախագծով ներդրվում է Հայաստանում մինչ այս անընդմեջ բարձրաձայնվող, սակայն գոյություն չունեցող բոլորովին նոր համակարգ, որով սահմանվել է նույնիսկ եվրոպական առաջադեմ երկրներից կրկնակի ցածր՝ 10 %-անոց շեմի պահանջ (Եվրոպայում, մեծամասամբ՝ 25%): Եվ սա առաջին անգամ սահմանվում է ընդերքի ոլորտում գործող տնտեսվարողների համար, ինչը ոլորտի թափանցիկության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքական կամքի դրսևորումն է:
5. Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ շեմերի իջեցման հնարավորությունների քննարկմանը նոր համակարգի գործարկումից և առաջին արդյունքներն արձանագրելուց հետո, որի մասին աշխատանքային քննարկումների ընթացքում ոչ մեկ անգամ հաղորդվել է գործընկեր պատգամավորներին: Իսկ համատեղ աշխատելու նպատակով նույնիսկ առաջարկվել է վերջիններիս տրամադրել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ինչը, համաձայնեք, պրակտիկայում հազվադեպ հանդիպող մշակույթ է:
Դատողությունները թողնում եմ ձեզ...»,- գրել է փոխնախարարը:
Նմանատիպ նյութեր
2992 դիտում
15:32 12-04-2019
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին նախագծին
4253 դիտում
12:50 26-03-2020
Հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների շրջանակը հասանելի կլինի հանրությանը
2539 դիտում
11:05 04-03-2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
679 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից