2539 դիտում
11:05 04-03-2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը չընդունվեց և հեղինակի առաջարկությամբ ուղարկվեց գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ:
«[url=https://armenpress.am/arm/news/1007222.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը քվեարկության դրվեց ԱԺ մարտի 4-ի նիստում:
Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:
Քվեարկությունից առաջ համահեղինակ Արտակ Մանուկյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին, որից հետո ինքը պետք է առաջարկեր, որ նախագիծը գնար առաջին ընթերցման ռեժիմ և փոփոխություն արվեր:
Պատգամավորները, հետևելով գործընկերոջ հորդորին, չընդունեցին նախագիծը, և Մանուկյանի առաջարկությամբ ԱԺ նախագահը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրինագիծը գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ ուղարկելու հարցը քվեարկության դրեց: Որոշումը ստացավ հավանություն, կողմ քվեարկեց 99 պատգամավոր ,ձեռնպահ՝1-ը: Այսպիսով` նախագիծն ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ:
Նմանատիպ նյութեր
2452 դիտում
10:27 17-07-2021
Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. առաջին հերթին ուսումնասիրվում են «նախկինների» ՀԷԿ-երը․ «Փաստ»
2989 դիտում
15:32 12-04-2019
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին նախագծին
2616 դիտում
11:40 10-09-2019
Փոխնախարարը՝ հանքերի իրական սեփականատերերի բացահայտման նախագծի շուրջ ԼՀԿ-ի կարծիքների մասին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին