3994 դիտում
21:51 10-09-2019
«Ռոմայի» մարզական տնօրեն. Հպարտ ենք Մխիթարյանին ձեռք բերելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռոմայի» մարզական տնօրեն Ջիանլուկա Պետրակին այսօր մամուլի ասուլիսում ներկայացրել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/10/Mkhitaryan12/1014948]Armsport.am[/url]-ը:
«Ուրախ ենք ներկայացնել Միքիին։ «Ռոմայում» բոլորի անունից կցանկանայի նշել, թե որքան ուրախ և հպարտ ենք համաշխարհային մակարդակի մեկ այլ խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։ Վստահ եմ, որ նրա փորձառությունը, տեխնիկական ունակությունները և ինտելեկտը կբարելավեն մեր կազմի մակարդակը։
Կանենք լավագույնը՝ աջակցելու ֆուտբոլ խաղալու իր ցանկությանն ու ապահովելու նրան մոտիվացիայով, սիրով ու ջերմությամբ, որի կարիքը բոլոր խաղացողներն ունեն։ Կարծում եմ՝ «Ռոմայի» երկրպագուները ցույց կտան իրենց սերն այս խաղացողի հանդեպ»,- ասել է Ջիանլուկա Պետրակին՝ Մխիթարյանին լրագրողներին ներկայացնելուց հետո։
«Ռոմայի» մարզական տնօրենը նաև հայտնել է, որ Մխիթարյանը, հանուն իտալական թիմ տեղափոխվելու, համաձայնել է ավելի ցածր աշխատավարձի, քան ստանում էր «Արսենալում»․
«Երբ նրան վարձակալելու հնարավորություն ստացանք, օգտվեցինք դրանից։ Ֆուտբոլիստն էլ, իր հերթին, համաձայնեց ավելի ցածր աշխատավարձի՝ խաղալու հնարավորություն ունենալու համար։ Մենք ունենք մեր բյուջեն ու ֆինանսական պայմանները, և պետք է տեղավորվենք դրանում»,- ասել է Ջիանլուկա Պետրակին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2486 դիտում
14:09 20-06-2016
Մինո Ռայոլա. Հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին
7542 դիտում
13:09 11-02-2015
Հ. Մխիթարյանին ձեռք բերելու համար «Լիվերփուլ»-ը բանակցություններ է սկսել
Այս բաժնից
1435 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը