32150 դիտում
15:03 11-09-2019
Արագածոտնի մարզում ЗИЛ-ի և Opel-ների մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացավ. վիրավորներից 2-ը ոստիկանության ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 51-ամյա Խաչատուր Դավթյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 6-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են՝ ЗИЛ-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ռաֆիկ Ալեքսանյանը, Opel մակնիշի 35 RՍ 226 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Սևակ Վարդանյանը, իսկ Opel մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենան վարել էր Խ. Դավթյանը։
Վթարի հետևանքով Ռ. Ալսանյանը, ուղևոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Աղաբեկ Աբրահամյանը, Խ. Դավթյանը, ուղևորուհի՝ Արագած գյուղի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հատկապես կարևոր գոծերով ավագ քննիչ Արթուր Դավթյանի որոշմամբ հարուցվե է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЗИЛ-ի վարորդ Ռ. Ալեքսանյանն աշխատում է ոստիկանության Արմավիրի բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկանության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ է, իսկ վիրավոր Ա. Աբրահամյանը՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ավագ ոստիկան, կոչումով ոստիկանության ենթասպա է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/06/1134470/?fbclid=IwAR36zxmxFpVRfOtsiLTJYtyn8aXGyK12HE-nbCpo6TagJWc5F4v6KK4Im90]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի 20 OL 926 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ էր ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի 35 RC 226 համարանիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներից 2-ին հիվանդանոց էին տեղափոխել օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, երկուսին էլ՝ Աշտարակի հրշեջ- փրկարարներն ու քաղաքացիները՝ քաղաքացիական ավտոմեքենայով:
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպսյական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրակարարները սպասում էին դատախազի ցուցումին, ով պետք է որոշեր, թե վթարով ՃՈ հետաքննիչն է զբաղվելու, թե Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը:
Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+